Գլխավոր Լուրեր Վեթինգ իրականացնելիս հարկավոր է հավատարիմ մնալ միջազգային չափանիշներին․ Սորանո

Վեթինգ իրականացնելիս հարկավոր է հավատարիմ մնալ միջազգային չափանիշներին․ Սորանո

3
0

Բարեփոխումներ իրականացնելիս, դատավորներների վեթինգի և այլ գործընթացներում անհրաժեշտ է  հավատարիմ մնալ միջազգային չափանիշներին։ «Անցումային արդարադատության համատեքստում խոշտանգումների զոհերի իրավունքների վերականգնման մեխանիզմները» թեմայով հանրային քննարկման ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սերանոն։

«Մենք սատարում ենք այս գործընթացները, միևնույն ժամանակ ընդգծելով, որ անհրաժեշտ է այդ բոլոր բարեփոխումների գործընթացում, հատկապես հակակոռուպցիոն, դատավորների վեթինգի գործընթացներում առաջնորդվել միջազգային չափանաշիներով։ Նույնը վերաբերում է նաև մարդու իրավունքների խնդրին։ Ընդունելի չէ որևէ բարեփոխման շրջանակում ոտնահարել մարդու հիմնարար իրավունքները»,- նշեց ԵՄ ներկայացուցիչը: