Կիրակի , 18 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Վիեննայում մեկնարկել է ԵԱՀԿ նախարարական հավաքը

    Վիեննայում մեկնարկել է ԵԱՀԿ նախարարական հավաքը

    Վիեննայում մեկնարկել է ԵԱՀԿ նախարարական հավաքը
    Դեկտեմբեր 7, 2017 13:28 Լուրեր A+ / A-

    Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի 24-րդ նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչներին դիմավորում է կառույցի գործող նախագահ, Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը: Նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Վիեննայում է նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպումներ կունենա մի շարք երկրների իր գործընկերների հետ։

    Երևան Տոնավաճառ

    Ավստրիայի մայրաքաղաքում են ԵԱՀԿ անդամ 57 պետությունների ԱԳ նախարարներն ու բարձրաստիճան դիվանագետները:


    Նման թեմաներ

    scroll to top