Հինգշաբթի , 30 Մարտ 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 485.50   ՀՀ ԿԲ` 483.82   
  •  EUR   Առք` 516.00   Վաճառք` 526.00   ՀՀ ԿԲ` 522.04   
  •  CHF   Առք` 460.00   Վաճառք` 491.00   ՀՀ ԿԲ` 486.84   
  •  GBP   Առք` 589.00   Վաճառք` 607.00   ՀՀ ԿԲ` 601.53   
  •  RUB   Առք` 8.45   Վաճառք` 8.62   ՀՀ ԿԲ` 8.49   
  •  GEL   Առք` 186.00   Վաճառք` 206.00   ՀՀ ԿԲ` 198.29   
outputra5huxgif
Clear
Home » Լուրեր » Վիգեն Չալդրանյանը նշանակվել է Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար

Վիգեն Չալդրանյանը նշանակվել է Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար

Դեկտեմբեր 20, 2016 12:37 Լուրեր, Մշակույթ A+ / A-

52

«Համազգայինի համար այսօր պատմական օր է, որովհետև մեր թատրոնի հիմնադիր, բոլորիս ուսուցիչ Սոս Սարգսյանից հետո ինչ-որ ժամանակ անհնար էր թվում գեղարվեստական այլ ղեկավար ունենալը: Վարպետի էներգիան, ազդեցությունը չափազանց շատ էր: Այդուհանդերձ, ժամանակն ունի իր հրամայականը և, գուցե որոշ ուշացումով, բայց կարողացանք գտնել այն ճիշտ մարդուն, որն իրապես արժանի է Սոս Սարգսյանից հետո ստանձնել Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի ծանր բեռը: Բոլորիս անունից շնորհավորելով Վիգեն Չալդրանյանին, ուզում եմ ասել, որ սպասելիքները շատ մեծ են»,- Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնի գեղարվեստական նոր ղեկավարին ներկայացնելիս ասաց թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը։
«Թատրոնի կոլեկտիվի այս որոշումը համաձայնեցված էր մշակույթի նախարարության հետ և մեծ ոգևորություն էր առաջացրել, որովհետև գնահատելով և հարգելով մեր մեծ վարպետի՝ Սոս Սարգսյանի հիշատակը, մենք ուզում ենք թատրոնին տալ նոր շնչառություն, նոր խաղացանկով այն դուրս բերել միջազգային ասպարեզ: Համոզված եմ, որ իր անցած ճանապարհով, փորձով և մասնագիտական վարպետությամբ Վիգեն Չալդրանյանը մեծ օգուտ կբերի Համազգային թատրոնին»,- ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Ինքը՝ Համազգայինի նոր գեղարվեստական ղեկավար Վիգեն Չալդրանյանը, խոստումների հարցում խիստ սակավախոս էր.
«Շատ, շատ մեծ է պատասխանատվությունը, որովհետև 25 տարի մեկ անուն է այստեղ եղել՝ Սոս Սարգսյան: Ես պաշտոն չեմ ստանձնել, ես ստանձնել եմ առաքելություն: Թող Վարպետի հոգին դառնա պահապան հրեշտակ և ուղեկցի մեզ այս առաքելությանը»,-ասաց Չալդրանյանն՝ իր ամենամեծ երախտագիտությունը հայտնելով Վարպետին, «որի «ձեռամբ» 25 տարի տարի առաջ ստեղծվեց Համազգային թատրոնը:
«Մի անգամ հարցրի՝ Սո՛ս Արտաշեսովիչ, դաշնակցության կողմից դուք առաջադրվել էիք նախագահի թեկնածու: Ասե՛ք անկեղծորեն՝ ի՞նչ կլիներ, եթե դուք դառնայիք նախագահ: Լռելուց հետո մի բան ասաց միայն՝ Վիգե՛ն ջան, ես չգիտեմ՝ ինչ կլիներ, բայց իմ օրոք երկիրը բարոյական կլիներ… Ինքը ստեղծեց մի փոքր երկիր՝ երկրի մեջ, և 25 տարի այս բեմից քարոզում էր այդ բարոյականությունը: Հավանաբար, մենք պիտի իբրև ժառանգություն վերցնենք հենց այդ բարոյականությունը»,-ասաց Չալդրանյանը:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top