Գլխավոր Իրավական Վիգեն Քոչարյանը` ԲԴԽ անդամ

Վիգեն Քոչարյանը` ԲԴԽ անդամ

5
0

Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրվեց արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը։

ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ Քոչարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 114 և դեմ՝ 4 պատգամավոր: Մեկ քվե անվավեր է եղել։

Հիշեցնենք, որ նրա թեկնածությունն առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը։

Պետաիրավական հանձնաժողովի նաախագահ Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրեց, որ քանի դեռ Վիգեն Քոչարյանը զբաղեցնում է արդարադատության փոխնախարարի պաշտոնը, նա չի կարող երդում տալ։

Վիգեն Քոչարյանը նշեց, որ ինքը հրաժարական տվել է և վարչապետը պետք է հաստատի։

ԲԴԽ նոր անդամի երդման արարողությունը տեղի կունենա երկուշաբթի օրը արտահերթ նիստին։