Երկուշաբթի , 24 Ապրիլ 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 486.00   ՀՀ ԿԲ` 484.51   
  •  EUR   Առք` 511.00   Վաճառք` 526.00   ՀՀ ԿԲ` 518.72   
  •  CHF   Առք` 459.00   Վաճառք` 490.00   ՀՀ ԿԲ` 485.09   
  •  GBP   Առք` 607.00   Վաճառք` 627.00   ՀՀ ԿԲ` 619.83   
  •  RUB   Առք` 8.48   Վաճառք` 8.73   ՀՀ ԿԲ` 8.61   
  •  GEL   Առք` 189.00   Վաճառք` 210.00   ՀՀ ԿԲ` 201.46   
outputra5huxgif
°
Home » Լուրեր » Վիգեն Սարգսյանը՝ Յուրի Խաչատուրովի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակման մասին

Վիգեն Սարգսյանը՝ Յուրի Խաչատուրովի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակման մասին

Ապրիլ 21, 2017 13:41 Լուրեր, Քաղաքական A+ / A-

F45194C2-B12A-41E4-9BF6-83AACD94ED34_cx6_cy4_cw92_w1023_r1_s

Հայաստանը խաղաղությունից երբեք չի հրաժարվել և վստահ է, որ տարածաշրջանն այլ ապագա չի կարող ունենալ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել էր Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Նա հանդիպման ժամանակ անդրադարձավ նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի՝ Յուրի Խաչատուրովի նշանակմանը. «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակումը որքան խնդրի լուծում է, նույնքան էլ կարող է խնդրի բարդացում լինել, որովհետև Ռուսաստանի քաղաքացի Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը այլ կշիռ ուներ, քան Հայաստանի քաղաքացի գլխավոր քարտուղարի կողմից արվելիք որևէ հայտարարություն: Հասկանալի է, որ շատերի համար ընկալումը լինելու է այսպես՝ դե, Հայաստանի քաղաքացի է, ի՞նչ պետք է ասեր»։

Վիգեն Սարգսյանը նշեց, որ  Յուրի Խաչատուրովին այս պաշտոնում չպետք է դիտարկել որպես Հայաստանի քաղաքացի. նա  միջազգային պաշտոնյա է և ունի իր սահմանափակումներն ու կանոնները. «Դիրքորոշում հայտնելու կանոններ կան, ինքը մինչև դիրքորոշում հայտնելը համաձայնեցնում է այն անդամ մյուս երկրների հետ»,– հավելեց ՊՆ նախարարը:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top