Երկուշաբթի , 11 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 482.50   Վաճառք` 486.50   ՀՀ ԿԲ` 485.25   
  •  EUR   Առք` 568.00   Վաճառք` 576.00   ՀՀ ԿԲ` 569.44   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 486.81   
  •  GBP   Առք` 638.00   Վաճառք` 656.00   ՀՀ ԿԲ` 653.97   
  •  RUB   Առք` 8.11   Վաճառք` 8.28   ՀՀ ԿԲ` 8.18   
  •  GEL   Առք` 167.00   Վաճառք` 187.00   ՀՀ ԿԲ` 180.81   
outputra5huxgif
Sunny
Home » Լուրեր » Վիգեն Սարգսյանը կհորդորի՞ Բաղմանյանին թալանածը հետ բերել

Վիգեն Սարգսյանը կհորդորի՞ Բաղմանյանին թալանածը հետ բերել

Վիգեն Սարգսյանը կհորդորի՞ Բաղմանյանին թալանածը հետ բերել
Դեկտեմբեր 7, 2017 15:09 Լուրեր, Քաղաքական A+ / A-

«Ես պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի կադրային հարցերը չեմ մեկնաբանում, մանավանդ որ դա հանրապետության նախագահի լիազորությունների շրջանակներում է»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով մեր այն հարցին, թե ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի ազատումը կարելի՞ է դիտարկել ՊՆ-ում իրականացվող բարեփոխումների արդյունք, թե՞ ժամանակն էր նրանից ազատվելու:

Դիտարկմանը, թե պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ ինքն է հորդորել Հայկազ Բաղմանյանին ազատման զեկուցագիր գրել, իսկ շատերն էլ տեսակետ են հայտնում, որ Վիգեն Սարգսյանը պետք է հորդորի նաեւ, որ Հայկազ Բաղմանյանը բանակից թալանածը հետ բերի եւ պատժվի, Շարմազանովն արձագանքեց. «Ես ասեցի՝ հանրապետության նախագահի որոշումները ենթակա չեն քննարկման, իսկ ով ինչ է թալանել կամ չի թալանել, կա անմեղության կանխավարկած: Եթե որեւէ մեկը գիտի, որ Պողոսը, Պետրոսը կամ Մարտիրոսը ինչ-որ բան են թալանել, խոսալու փոխարեն թող փաստեր ներկայացնեն»:

Ստացվում է՝ Հայկազ Բաղմանյանի ազատումը Սարգսյանի որոշմանը վերագրելով, ըստ էության, Շարմազանովն ակնարկում է, որ Վիգեն  Սարգսյանը որեւէ դերակատարություն չի ունեցել, եւ նրա ասած «ես եմ հորդորել» բառակապակցությունը պարզապես կարելի է դիտարկել որպես պահի ազդեցությամբ արված արտահայտություն:

Փայլակ Ֆահրադյան

scroll to top