Երեքշաբթի , 20 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Վիգեն Սարգսյանը պետք է ներողություն խնդրի (տեսանյութ)

    Վիգեն Սարգսյանը պետք է ներողություն խնդրի (տեսանյութ)

    Սեպտեմբեր 14, 2017 13:20 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

    Կառավարության շենքի առջեւ այսօր հավաքվել էին խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների մայրերը: Արդեն մի քանի տարի է` նրանք պահանջում են իշխանությունից պատժել իրենց որդիներին սպանողներին: Մայրերը պնդում են՝ իրենց որդիներին սպանել են հրամանատարները:

    Սպանված զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը՝  Իրինա Ղազարյանը, Araratnews.am-ի հետ զրույցում ասաց, որ ամիսներ առաջ հանդիպել է Վիգեն Սարգսյանի հետ: Վերջինս տիկին Իրինայից հարցրել է, թե ինչով կարող է օգնել: Իրինա Ղազարյանն էլ ասել է, որ իր հետախույզ որդուն սպանած հրամանատար Մարտին Ջհանգիրյանը պետք է պատասխանատվության ենթարկվի:  Ի պատասխան Վիգեն Սարգսյանն ասել է՝ իրավասու չի  այդ հարցը լուծել: «Ես էլ նրան ասացի, որ եթե բանակ գնացած լինեիր, բանակի կուխնյան կիմանայիր: Վիգեն Սարգսյանը պետք է սպանված զինծառայողների ծնողներից ներողություն խնդրի»,- վրդովված ասաց տիկին Իրինան:

    Մանրամասները՝ տեսանյութերում:

    ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

     

    Նման թեմաներ

    scroll to top