Կիրակի , 23 Հուլիս 2017

  •  USD   Առք` 477.00   Վաճառք` 480.50   ՀՀ ԿԲ` 478.82   
  •  EUR   Առք` 550.00   Վաճառք` 565.00   ՀՀ ԿԲ` 557.59   
  •  CHF   Առք` 491.00   Վաճառք` 509.00   ՀՀ ԿԲ` 504.13   
  •  GBP   Առք` 610.00   Վաճառք` 629.00   ՀՀ ԿԲ` 622.85   
  •  RUB   Առք` 7.99   Վաճառք` 8.24   ՀՀ ԿԲ` 8.14   
  •  GEL   Առք` 188.00   Վաճառք` 208.00   ՀՀ ԿԲ` 199.97   
outputra5huxgif
Clear
23°
Home » Արցախ » Վիգեն Սարգսյանն այցելել է մարտական հենակետ

Վիգեն Սարգսյանն այցելել է մարտական հենակետ

Հուլիս 17, 2017 21:51 Արցախ, Լուրեր A+ / A-

117780

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության զինված ուժերի փոխգործակցության շրջանակում հուլիսի 15-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն:

Այցի շրջանակում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը, Արցախի պաշտպանության նախարարի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ, եղել է արցախա-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված մարտական հենակետերում, ծանոթացել սահմանային իրավիճակին, մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին և զրուցել դիրքապահների հետ:

Զորամասի մշտական տեղակայման վայրում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են մարտական ծառայության իրականացման ու զորքերի փոխգործակցությանն առնչվող աշխատանքային խնդիրներ:

Նույն օրը Վիգեն Սարգսյանը եղել է նաև Ստեփանակերտի հոսպիտալում: Շրջելով հոսպիտալի բաժանմունքներով՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետաքրքրվել է բուժվող զինծառայողների առողջական վիճակով, զրուցել նրանց հետ և շուտափույթ ապաքինում մաղթել:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top