Շաբաթ , 18 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 487.00   ՀՀ ԿԲ` 486.78   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 577.00   ՀՀ ԿԲ` 574.01   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 490.85   
  •  GBP   Առք` 627.00   Վաճառք` 647.00   ՀՀ ԿԲ` 644.89   
  •  RUB   Առք` 8.00   Վաճառք` 8.23   ՀՀ ԿԲ` 8.17   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.88   
outputra5huxgif
Sunny
11°
Home » Լուրեր » Վիգեն Սարգսյանն այնքան հացուպանիր պետք է ուտի, որ դառնա քաղաքական գործիչ

Վիգեն Սարգսյանն այնքան հացուպանիր պետք է ուտի, որ դառնա քաղաքական գործիչ

Նոյեմբեր 14, 2017 13:21 Լուրեր, Քաղաքական A+ / A-

124971

Ազգային ժողովում քննարկվում է աղմկահարույց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Առաջին ընթերցման ժամանակ նախագիծը ներկայացնում էր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, մինչդեռ այսօր հիմնական զեկուցողը նրա տեղակալ Արտակ Զաքարյանն է:

Ելույթ ունեցավ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար  Նիկոլ Փաշինյանը: «Անհասկանալի է պաշտպանության նախարարի բացակայությունն այս քննարկումից, մանավանդ առաջին ընթերցման քննարկման ժամանակ նրա, թույլ տվեք այդ բառն օգտագործեմ` ցինիկ եզրափակիչ ելույթից հետո, որին անդրադառնալու առիթ մինչ այս պահը չեմ ունեցել, եւ այս պահին այդ առիթն է, եւ ես պետք է մի շարք հարցադրումներ անեմ»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով` պաշտպանության նախարար Վիգեն  Սարգսյանն ԱԺ ամբիոնից արել է մի քանի հայտարարություն, որոնք եփած հավի ծիծաղը կհարուցեին: «Վիգեն Սարգսյանը մնում, մնում եւ այս ամբիոնից ասում է` ես` որպես քաղաքական գործիչ, ես` քաղաքական գործիչս: Ա՛յ ժողովուրդ ջան, էս մարդը իր ողջ գործունեությունն անցկացրել է տարբեր պաշտոնյաների ընդունարաններում: ԱԺ նախագահի ընդունարանից դուրս է եկել, մտել է ՊՆ-ի ընդունարան, այնտեղից դուրս է եկել, մտել է նախագահականի ինչ-որ հարկի ընդունարան, հետո` տակի հարկի ընդունարան, հիմա եկել, կանգնել է դեմներս, ասում է` ես քաղաքական գործիչ եմ: Վերջին անգամ իր քաղաքական գործունեության ընթացքում էս մարդը ժիվոյ քաղաքացի ե՞րբ է տեսել, բացի այն քաղաքացիներից, ովքեր մտնում են նախագահական, եւ գրված տեքստեր ու պատասխաններ են տալիս»,- հայտարարեց պատգամավորը:

Նրա խոսքով` Վիգեն Սարգսյանն ասում է, թե ինչ ծառայություն ինքն է անցել, նման ծառայություն առաջարկում է ՀՀ քաղաքացիներին: «Այսինքն` Վիգեն Սարգսյանը առաջարկում է, որ հազարավոր զինակոչիկները դառնան Սերժ Սարգսյանի ռեֆերենտ: Վիգեն Սարգսյանն ինչպես իր «քաղաքական» գործունեությունը, այնպես էլ ծառայությունն անցկացրել է Սերժ Սարգսյանի կաբինետում որպես  ռեֆերենտ, հիմա որեւէ մեկը եթե մտածում է, որ Վիգեն Սարգսյանը  պաշտպանության նախարար է, ապա նա չի տիրապետում իրավիճակին: Այսօր էլ Վիգեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի ռեֆերենտն է, պարզապես աշխատում է պաշտպանության նախարարարի կաբինետում»,- հայտարարեց պատգամավորը: Փաշինյանն ասաց, որ Վիգեն Սարգսյանն այնքան հացուպանիր պետք է ուտի, որ դառնա քաղաքական գործիչ, իսկ քանի որ Սարգսյանի քիմքը հացուպանիր դժվար թե մարսի, նա ժոգա կընկնի եւ կտեղափոխվի վերակենդանացման բաժանմունք, քանի որ նրանց քիմքը սեւ եւ կարմիր  «իկռային» է սովոր:

Նշենք, որ այս նախագծերով առաջարկվում է վերացնել տարկետումը, ինչին ուսանողները դեմ են եւ մի քանի օր է՝ դասադուլ են հայտարարել: Դասադուլավորներից 5-ն այսօր առավոտից նաև հացադուլ են հայտարարել:

 Փայլակ Ֆահրադյան

122488199673267500288781848048447njpg
scroll to top