Կիրակի , 19 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    21°
    Home » Լուրեր » Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

    Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

    Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին
    Դեկտեմբեր 7, 2017 20:40 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ժոնաթան Լաքոթին:

    ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ,  Վ. Սարգսյանը շնորհավորել է դեսպան Լաքոթին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթել նոր ձեռքբերումներ Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ընթացքում:

    Ըստ պաշտպանության նախարարի՝ քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը պարտավորեցնում է զարգացնել համագործակցությունը նաև պաշտպանական բնագավառում:

    Դեսպան Լաքոթն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար, վստահություն հայտնելով, որ հայ-ֆրանսիական համագործակցության զարգացումը շարունակական բնույթ է կրելու:

    Նման թեմաներ

    scroll to top