// //

Երեքշաբթի , 26 Մարտ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Վիկտոր Մնացականյանը ողջունում է «Ջազզվե» սրճարանի համասեփականատիրոջ հայտարարությունը

    Վիկտոր Մնացականյանը ողջունում է «Ջազզվե» սրճարանի համասեփականատիրոջ հայտարարությունը

    Վիկտոր Մնացականյանը ողջունում է «Ջազզվե» սրճարանի համասեփականատիրոջ հայտարարությունը
    Մարտ 15, 2019 12:28 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը ողջունում է օպերային թատրոնի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ «Ջազզվե» սրճարանի համասեփականատիրոջ հայտարարությունը:

    Մեկնաբանելով «Ջազզվե» սրճարանի համասեփականատիրոջ հայտարարությունը՝ նա ասաց, թե ուրախ է, որ համասեփականատերը նման հայտարարությամբ է հանդես եղել:

    «Ջազզվե» սրճարանի համասեփականատեր Արմեն Պետրոսյանը հայտարարություն էր տարածել, որում սրճարանների սեփականատերերին և աշխատակիցներին կոչ էր արել դադարեցնել բողոքի ակցիաներն ու պայքարը տեղափոխել իրավական հարթություն:

    Մնացականյանն ասաց, որ այս պահին ավարտվում են «Ջազզվե» սրճարանի տանիքի քանդման աշխատաքները, զուգահեռ կտեղափոխվի «Ատլանտիս» սրճարանի քանդված տանիքը, այնուհետև քանդվելու են բետոնապատված տարածքները:

    Մարտի 14-ին Երևանի քաղաքապետարանը շարունակել էր օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները, ինչը հարուցել էր սրճարանների աշխատակիցների դժգոհությունը: Սրճարանի աշխատակիցները փակել էին Մաշտոցի պողոտան, իսկ այնուհետև՝ Թումանյան փողոցը: Ոստիկանությանը մի քանի փորձից հետո հաջողվել էր ակցիայի մասնակիցներին հեռացնել փողոցի երթևեկելի հատվածից և վերականգնել երթևեկությունը:Ոստիկանության գործողությունների ընթացքում լարվածություն էր առաջացել, քաղաքացիների և ոստիկանների միջև քաշքշուկ սկսվել, ինչի հետևանքով տուժել էին ինչպես քաղաքացիներ, այնպես էլ ոստիկաններ: Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Մաշտոցի պողոտայում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացուն հարվածներ հասցրած ոստիկանի լիազորությունները դադարեցված են, նշանակվել է ծառայողական քննություն:


    Նման թեմաներ

    scroll to top
    //