Ուրբաթ , 25 Մայիս 2018

    outputra5huxgif
    Showers
    20°
    Home » Լուրեր » Վիրավոր զինծառայողների վիճակը կայուն ծանր է

    Վիրավոր զինծառայողների վիճակը կայուն ծանր է

    Հունիս 19, 2017 13:31 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    hospital-588x330

    Շաբաթ օրը՝ հունիսի 17-ին, Արցախից  ուղղաթիռով Երևան տեղափոխված վիրավոր երկու զինծառայողների վիճակը ծանր է։ Վիրավոր զիծառայողներից մեկը գտնվում է Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում, իսկ երկրորդը՝ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: «Ականի պայթյունից երկու աչքն էլ հրազենային վնասվածք է ստացել»: Այս մասին Araratnews.am-ի  հետ զրույցում նշեց  Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի տնօրեն Ալեքսանդր Մալայանը։

    Ինչ վերաբերում է կենտրոնական կլինիկական հոսպիտալում գտնվող զինծառայող Արմեն Վարդանյանին, ապա հոսպիտալի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Խաչատրյանի խոսքով՝ վերջինիս վիճակը կայուն ծանր է։

    Հիշեցնենք նաև, որ հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետներից խախտել էր հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ էին ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.), իսկ երկու զինծառայող էլ վիրավորում էր ստացել։

    scroll to top