Երկուշաբթի , 21 Մայիս 2018

    outputra5huxgif
    Cloudy
    13°
    Home » Լուրեր » Վիրավորվածը Վ. Աբգարյանն է. ՔԿ

    Վիրավորվածը Վ. Աբգարյանն է. ՔԿ

    Սեպտեմբեր 14, 2017 15:43 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    atrchanak

    Այսօր Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների հետեւանքով, նախնական տվյալներով, սպանվել է մեկ անձ, եւս մեկը՝ վիրավորվել, որոնց ինքնությունը պարզվել է։ Ստացած հրազենային վնասվածքներից մահացել է 1974 թվականի ծնված Գագիկ Մոսինյանը, վնասվածքներով բժշկական կենտրոն տեղափոխվել Վ.Աբգարյանը։

    Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է մեկ ինքնաձիգ, մեկ ատրճանակ եւ պարկուճներ։ Ստեղծվել է քննչական խումբ եւ իրականացվում են ակտիվ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

    Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

    «Վիրավորում ստացածը 1978 թվականի ծնված է: Այս պահին բժշկական օգնություն է ստանում», – դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում նշեց ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

    Նրա խոսքով եւ սպանվածը եւ վիրավորվածը Ալավերդի քաղաքի բնակիչներ են: Կրակոցներ արձակողները դեպքի վայրից դիմել են փախուստի: Աշոտ Ահարոնյանը տեղեկացրեց, որ լայնածավալ որոնողական աշխատանքներ են իրականացվում:

    scroll to top