Գլխավոր Լուրեր Վիրտուալ այցելություն Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

Վիրտուալ այցելություն Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

10
0

Համահայկական մանկապատանեկան նկարչական 9-րդ մրցույթ-փառատոնի շրջանակում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան վիրտուալ այցելություն է տեղի ունեցել. այս մասին հայտնում են Կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Արվեստաբան և տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանի ուղեկցությամբ բացահայտվել են մեծ վարպետի արևելյան շրջանի կտավները և դրանց պատմությունները:

ԿԳՆ-ն 2019թ. կազմակերպում է Համահայկական 9-րդ մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոն` «Իմ Սարյանը» խորագրով: Այն նվիրված է XX դարի մեծագույն նկարիչ Մարտիրոս Սարյանին:

Մրցույթ-փառատոնն անցկացվում է կերպարվեստի բոլոր ճյուղերի (գրաֆիկա, գեղանկարչություն, քանդակ, խեցեգործություն, դեկորատիվ կիրառական արվեստ և այլն) շրջանակում: Աշխատանքները կարող են ներկայացված լինել ցանկացած նյութով (ջրաներկ, գուաշ, ակրիլ, ածուխ, պաստել, կավ, տեքստիլ, մետաղ, փայտ և այլն):

Մրցույթ-փառատոնն անցկացվելու է երկու փուլով: