Գլխավոր Լուրեր Վիսենտե դել Բոսկեն ընտրություն է կատարել Մեսսի-Ռոնալդու զույգի միջև

Վիսենտե դել Բոսկեն ընտրություն է կատարել Մեսսի-Ռոնալդու զույգի միջև

3
0

Իսպանացի մարզիչ Վիսենտե դել Բոսկեն համեմատել է «Յուվենտուսի» և «Բարսելոնայի» հարաձկվողներ Կրիշտիանու Ռոնալդուին և Լիոնել Մեսսիին՝ նախապատվությունը տալով արգենտինացուն:

«Մեսսին գրեթե միշտ է լավ խաղում: Կան ֆուտբոլիստներ, որոնք երբեք չեն սխալվում: Լիոնելը նրանցից մեկն է, նա տպավորիչ կայունությամբ է հանդես գալիս:

Մեսսիի և Ռոնալդուի միջև ընտրություն կատարելիս ես կնշեմ առաջինի անունը: Մեսսիի խաղում նկատելի է այն թեթևությունը, որը լինում է բակում ընկերների հետ խաղալիս: Միևնույն ժամանակ պետք է նշել, որ Ռոնալդուն անհավանական նպատակասլաց ֆուտբոլիստ է: Նա հիանալի ֆիզիկական և տեխնիկական տվյալներ ունի:

Կրիշտիանուն իր թիմերի համար մեծաքանակ գոլեր է ապահովում, և այժմ առանց նրա «Ռեալը» դժվարանում է գոլեր խփել»,- դել Բոսկեի խոսքը մեջբերել է Mundo Deportivo-ն: