Կիրակի , 19 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    18°
    Home » Լուրեր » Վիսոցկին կդառնար 80 տարեկան (տեսանյութ)

    Վիսոցկին կդառնար 80 տարեկան (տեսանյութ)

    Վիսոցկին կդառնար 80 տարեկան (տեսանյութ)
    Հունվար 25, 2018 10:49 Լուրեր, Միջազգային, Մշակույթ A+ / A-

    Երգիչ-կատարող, պոետ և երգահան, դերասան Վլադիմիր Վիսոցկին ծնվել է 1938թ. հունվարի 25-ին Մոսկվայում: Մանկությունը մոր հետ անցկացրել է Ուրալում: Պատերազմից հետո հոր և հայուհի խորթ մոր հետ ապրել է Գերմանիայում, ապա Մոսկվայում:

    Հեղինակային երգի հանդեպ Վիսոցկու հետաքրքրությունը ծագել է Բուլատ Օկուջավայի արվեստին ծանոթանալուց հետո: Վիսոցկին Օկուջավային իր ուսուցիչն էր համարում: Իր առաջին երգերը Վիսոցկին սկսել է գրել 60-ականների սկզբին:

    Նրա ամենահայտնի և ամենասիրած կինոդերը Место встречи изменить нельзя հեռուստասերիալում Ժեգլովի դերն էր, որը շատ ռեալիստական էր ստացվել: Բազմաթիվ հեռուստադիտողներ համոզված էին, որ Գլեբ Ժեգլովը հորինովի կերպար չէր:

    Վիսոցկին հեղինակային երգի մասին ասում էր. «Հավաստիացնում եմ, որ հեղինակային երգը շատ մեծ աշխատանք է պահանջում: Այդ երաժշտությունն ապրում է ինձ հետ, քուն ու դադար չի տալիս»: 1980թ.-ի հուլիսի 25…

    Ողջ Մոսկվան էր կարծես Վիսոցկուն հողին հանձնում, թեև մահվան պաշտոնական լուրը չէր տրվել. այդ պահին Մոսկվայում Օլիմպիական խաղեր էին ընթանում: Միայն թատրոնի դրամարկղի ապակուն մի համեստ գրություն էր փակցված. «Մահացել է դերասան Վլադիմիր Վիսոցկին», սակայն ոչ ոք այդպես էլ չի վերադարձնում իր տոմսը…

    Նման թեմաներ

    scroll to top