Գլխավոր Լուրեր Վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

1
0

Մարտի 11-ին, ժամը 23.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի և որովայնի ձախ կեսի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր, ձախ ակնակապճի շրջանի սալջարդ, ձախ հոնքի շրջանի պատռված վերք» վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1980 թ. ծնված Արթուր Ա.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի 21 շենքի մոտ Արթուր Ա.-ի և 1983 թ. ծնված Էդվարդ Ք.-ի միջև ծագած վիճաբանության և ծեծկռտուքի ժամանակ Էդվարդ Ք.-ն ձեռքերով և դանակով հարվածներ է հասցրել Արթուր Ա.-ին և պատճառել վնասվածքներ, աջ ձեռքի շրջանում վնասվածք է ստացել նաև ինքը:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

Նշանակվել է ԴԲՓ:

Կատարվում է քննություն: