Կիրակի , 24 Հունիս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    27°
    Home » Լուրեր » Վիզաների դյուրացման հարցում Ռուսաստանը Թուրքիայի հետ զիջման չի գնա

    Վիզաների դյուրացման հարցում Ռուսաստանը Թուրքիայի հետ զիջման չի գնա

    Վիզաների դյուրացման հարցում Ռուսաստանը Թուրքիայի հետ զիջման չի գնա
    Փետրվար 10, 2018 13:37 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսեյ Երխովը հայտարարել է, որ պաշտոնական Մոսկվան առայժմ պատրաստ չէ վերացնել Անկարայի հետ առկա սահմանափակումները վիզաների տրամադրման հարցերում։

    «Այս պահին Թուրքիան միակողմանի հեշտացնում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզաների տրամադրման հարցը՝ նպատակ ունենալով ավելացնել Թուրքիա մեկնող ռուս զբոսաշրջիկների թիվը։ Ռուսաստանը, սակայն, առայժմ պատրաստ չէ դեռևս 2010թ․ ստորագրված երկկողմանի վիզաների ազատականացման պայմանագրի վերականգնմանը»,- ըստ թուրքական Gazeteduvar թերթի կայքի՝ ասել է ռուս դեսպանը։

    Վերջինս նաև անդրադարձել է սիրիական ճգնաժամի հարցում ռուս-թուրքական հարաբերություններին։ Թուրքիային Ռուսաստանին համատեղ ուժերով հաջողվել է կյանքի կոչել Աստանայի պայմանագրի դրույթները, որով նախատեսվում էր անվտանգության գոտիներ ստեղծել։ Երխովը, սակայն, նշել է, որ առայժմ ամեն ինչ հարթ չի ընթանում Սիրիայում։ Դեռևս պահպանվում են ահաբեկչական կազմակերպությունների մնացորդները, որոնց դեմ պետք է պայքարել։

    Աղբյուր`    Ermenihaber.am

    Նման թեմաներ

    scroll to top