Երկուշաբթի , 22 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Վլադիմիր Զելենսկին Լվովի մարզի ղեկավարին ընտրում է սոցցանցերի միջոցով

    Վլադիմիր Զելենսկին Լվովի մարզի ղեկավարին ընտրում է սոցցանցերի միջոցով

    Վլադիմիր Զելենսկին Լվովի մարզի ղեկավարին ընտրում է սոցցանցերի միջոցով
    Հունիս 15, 2019 11:16 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սոցցանցերի միջոցով փորձում է երեք թեկնածուներից մեկին ընտրել Լվովի մարզի ղեկավարի պաշտոնում:

    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զելենսկին «Ֆեյսբուք»-ի իր էջի հետևորդներից կարծիք է հարցրել երեք թեկնածուների մասին, տեղադրելով նրանց լուսանկարները:

    «Օգնության համար դիմում եմ ձեզ: Այժմ մենք երեք թեկնածու ունենք Լվովի մարզի ղեկավարի պաշտոնի համար: Ցանկանում եմ այս պարոնների մասին իմանալ ձեր կարծիքը: Ի՞նչ գիտեք կամ ի՞նչ եք լսել նրանց հեղինակության, կառավարման և բարոյական որակների մասին: Եվ առհասարակ, ո՞վ է ձեզ ավելի շատ դուր գալիս»,- գրել է նախագահը:


    Նման թեմաներ

    scroll to top