Գլխավոր Լուրեր Վնասել են կառավարության պաշտոնյայի մեքենան. Shamshyan.com

Վնասել են կառավարության պաշտոնյայի մեքենան. Shamshyan.com

10
0

Երևանում երեկ՝ հունիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ կեսօրին ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք «Անի Պլազա» հյուրանոցային համալիրի բակում կայանված մի քանի ավտոմեքենաներ են վնասել:

Ոստիկանները պարզել են, որ վնասել են նույն հյուրանոցի աշխատակից, Երևանի բնակիչ Անդրանիկ Քալանթարյանին պատկանող Opel մակնիշի ավտոմեքենան, Երևանի բնակիչ Արմեն Փաշայանին պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենան և Կորեայի Հանրապետության քաղաքացի Բոնաու Կուի Suzuki մակնիշի ավտոմեքենան: