Երեքշաբթի , 23 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Ո՞ւմ ենք մենք հիմա անհնազանդություն հայտարարում, ինքներս մե՞զ. վարչապետ

    Ո՞ւմ ենք մենք հիմա անհնազանդություն հայտարարում, ինքներս մե՞զ. վարչապետ

    Ո՞ւմ ենք մենք հիմա անհնազանդություն հայտարարում, ինքներս մե՞զ. վարչապետ
    Մայիս 17, 2018 15:10 Լուրեր, Հասարակություն, Քաղաքական A+ / A-

    Մենք Հայաստանում իրականացրել ենք սիրո և համերաշխության հեղափոխություն, և հիմա ժամանակն է այդ հեղափոխության նպատակները և խնդիրներն իրագործելու, ՀՀ քաղաքացիներին զգացնել տալու, ապացուցելու, որ իրենք են իրականում տերը և իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան  էջում ուղիղ եթերի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

    «Ես ուզում եմ հիշեցնել, որ «Իմ քայլը» ակցիայի առանցքային նպատակը եղել է ՀՀ քաղաքացու հաղթանակը, և ուզում եմ արձանագրել, որ ՀՀ քաղաքացին հաղթել է, և նրա հաղթանակի արդյունքը ոչ թե այն է, որ ես ընտրվել եմ ՀՀ վարչապետ, այլ այն է, որ ինքն է որոշել, թե ով լինի ՀՀ վարչապետ»,- նշեց վարչապետը:

    Անդրադառնալով վերջին օրերին հանրապետությունում իրականացվող բողոքի ակցիաներին, Նիկոլ Փաշինյանը նշեց. «Այն ժամանակներում, երբ մենք փակում էինք ճանապարհները և բողոքի ակցիաներ էինք իրականացնում, մենք դա անում էինք, որովհետև համոզված էինք, որ ՀՀ-ում չկա իշխանություն, որն ի վիճակի է լսել քաղաքացիներին, ապրել քաղաքացիների հոգսերով և լուծել քաղաքացիների և՛ խնդիրը, և՛ առավելագույն ջանք գործադրել դրա համար, պաշտպանել քաղաքացիների իրավունքները: Եվ հիմա, երբ Հայաստանում հաստատված է իշխանություն, որը հենց ժողովրդի որոշմամբ և մանդատով է և ժողովրդի խնդիրները լուծելու համար է հասել իշխանության կարգավիճակի, ճիշտն ասած, հասկանալի չէ, որ մենք ամենօրյա ռեժիմով փակում ենք ճանապարհներ և իրականացնում ենք քաղաքացիական անհնազանդության գործողություն: Իսկ ո՞ւմ ենք մենք անհնազանդություն հայտարարում, ինքներս մե՞զ` սա ճիշտ մոտեցում չէ»:

    Վարչապետը նաև հայտարարեց, որ այս օրերին ավելացել են կառավարություն ուղարկվող նամակների քանակը. «Նոր խոսում էի քաղաքացիների ընդունելության և նամակների բաժնի ղեկավարի հետ, և նա ասաց, որ մենք այս օրերին ամեն օր ստանում ենք այնքան նամակ, ինչքան նախկինում ստացել ենք մեկ ամսվա ընթացքում: Սա նշանակում է, որ կան բազմաթիվ խնդիրներ Հայաստանի Հանրապետությունում, բայց սա նաև նշանակում է, որ կառավարությունը պետք է հնարավորություն ունենա այդ խնդիրները դասավորել ըստ առաջնահերթության, ըստ հրատապության և հերթով զբաղվել այդ խնդիրների լուծմամբ: Ես հիմա կոչ եմ անում քաղաքացիներին այդ հնարավորությունը տալ ՀՀ կառավարությանը, որովհետև եթե այդ հնարավորությունը չի տրվելու, մեր այստեղ լինելը զրկվում է որևէ իմաստից»:

    Նման թեմաներ

    scroll to top