Չորեքշաբթի , 21 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Ո՞նց կարող է շինարարության ոլորտում, որտեղ կան մեծ ֆինանսական հոսքեր, չլինի կոռուպցիա

    Ո՞նց կարող է շինարարության ոլորտում, որտեղ կան մեծ ֆինանսական հոսքեր, չլինի կոռուպցիա

    Հոկտեմբեր 13, 2017 14:14 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    80.thumb

    Ես դրա հետ կապված տեղեկություններ չունեմ, կարծում եմ, որ դա ևս մամուլում շահարկումներ են: Նման միտք այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով այն դիտարկմանը, որ շատ պաշտոնյաներ, այդ թվում նաև` վարչապետը, առանձնատներ են կառուցում, որոնք կարող են էկոլոգիական վնաս հասցնել:

    «Ես չգիտեմ` ով ի´նչ ունի, բայց նաև մամուլի ներկայացուցիչների մոտ պետք է ստեղծվի անհանդուրժող մթնոլորտ ռիսկի չընկալման վերաբերյալ: Իսկ վարչապետի առանձնատան հետ կապված ես տեղեկություններ չունեմ, կարծում եմ, որ դա ևս շահարկումներ են մամուլում: Չեմ կարծում, որ կոնկրետ ինչ-որ վայրում կա ռիսկայնություն, և շարունակվում է շինարարությունը»,- նշեց նախարարը:

    Ինչ վերաբերում է նկատառմանը, որ շատ դեպքերում կառուցապատման թույլտվությունները տրվում են հենց կոռուպցիայի միջոցով, Դավիթ Տոնոյանը ընդգծեց. «Ես նորից կրկնում եմ` պետք է ստեղծել անհանդուրժող մթնոլորտ ռիսկի չընկալման առումով: Ո՞նց կարող է մի ոլորտում, որտեղ կան մեծ ֆինանսական հոսքեր, չլինի կոռուպցիա»:

    Իսկ թե ինչպե´ս պետք է արտահայտել անհանդուրժող վերաբերմունքը, նախարարը նշեց` ահազանգելով:

    Դավիթ Տոնոյանը նաև հավելեց, որ խնդիրներն ինքն իր միջոցներով էլ է կարողանում լուծել. «Կարողանում եմ, ինձ ոչ մի բան չի կաշկանդում: Ես ունեմ իմ մեխանիզմները և աշխատում եմ, որ դրանք արդյունավետ դառնան»:

    Էմմա Հովսեփյան

    Նման թեմաներ

    scroll to top