Շաբաթ , 23 Հունիս 2018

    outputra5huxgif
    Clear
    18°
    Home » Լուրեր » Ո՞ր ապրանքների գինը կբարձրանա դիզվառելիքի թանկացման պատճառով (տեսանյութ)

    Ո՞ր ապրանքների գինը կբարձրանա դիզվառելիքի թանկացման պատճառով (տեսանյութ)

    Հունվար 9, 2018 12:44 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

    ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը գրեթե ոչինչ չտվեց, քանի որ Վրաստանն ու Ադրբեջանը չանդամակցեցին ԵԱՏՄ-ին, բայց նրանց ապրանքները արտահանվում են Ռուսաստան եւ սպառվում ռուսական շուկայում: Այս մասին այսօր ասուլիսում ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը՝ թանկացումների մասին խոսելիս:

    Կ. Չիլինգարյանի խոսքով՝ երբ Ռուսաստանը ԵԱՏՄ անդամ երկրներին  այս կամ այն ապրանքի մաքսատուրքի բարձրացման առաջարկ է անում, Բելառուսի, Ղազախստանի ներկայացուցիչներն ընդվզում են, մինչդեռ Հայաստանի պատվիրակությունը դեմ չի արտահայտվում, լուռ ու մունջ ենթարկվում է:

    Դիզվառելիքի թանկացման մասին խոսելիս սպառողների շահերի պաշտպանն ասաց, որ դիզվառելիքի թանկացումը կազդի այլ ապրանքների գների, անգամ տրանսպորտային տեղափոխման ծախսերի վրա:

    Ավտոմեքենաների ներկրման մասին խոսելիս բանախոսն ասաց, որ երրորդ երկրներից մեքենաների ներկրման մաքսատուրքերը կավելանան:

    Araratnews.am-ի հարցին՝ կառավարությունն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի, բանախոսն ասաց՝ կառավարությունը մինչ օրս որեւէ քայլ չի արել, միայն օրենսդրական բարեփոխումներ է անում, որոնցից տնտեսավարողներն էլ գոհ չեն:

    Մեր մյուս հարցին՝ այս թանկացումները սոցիալական բունտի կհանգեցնե՞ն, Կարեն Չիլինգարյանը բացասական պատասխանեց. «Այնպիսի ընդդիմություն չունենք, որ կարողանա ցույցեր կազմակերպել: Եթե ոտքի կանգնեն ու բողոքեն, ապա երիտասարդները դա կանեն»:

    Մանրամասները՝ տեսանյութում:

    Սոնա Դավթյան

    scroll to top