Գլխավոր Լուրեր Ո՞ր դեղերը դուրս կգրվեն դեղատոմսով. նախարարության առաջարկը

Ո՞ր դեղերը դուրս կգրվեն դեղատոմսով. նախարարության առաջարկը

24
0

Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանն այսօր կառավարության նիստում ներկայացրեց դեղատոմսով բաց թողնվող դեղերը՝ հսկվող դեղեր, թրմանյութ, հոգեմետ, հոգեներգործուն նյութեր պարունակող դեղեր, անվճար կամ արտոնյալ պայմաններով,  հակավարակային, միզոտրոտոպ պարունակող դեղեր: «Մնացած դեղատոմսով դուրս գրվող դեղերի համար սույն որոշումն ուժի մեջ կմտնի միայն 2023 թ-ից էլեկտրոնային առողջապահության լիարժեք ներդրումից հետո»,- մանրամասնեց գործադիր մարմնի անդամը:

Այս որոշման շնորհիվ ՀՀ-ում գրանցված 5000 դեղերից միայն 13 տոկոսը կներառվի դեղատոմսով բաց թողնվող դեղերի ցանկում:

Տիկին Ավանեսյանի խոսքով՝ դեղատոմսի  ձեւերը, դեղատոմսում սխալների առկայության դեպքում դեղագետի  գործողությունները  եւս պարզեցվել եւ  հստակեցվել են: