Ուրբաթ , 19 Հունվար 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Բժիշկ » Ո՞ր դեպքերում է հակացուցված պատվաստել երեխային

    Ո՞ր դեպքերում է հակացուցված պատվաստել երեխային

    Հուլիս 17, 2017 22:22 Բժիշկ, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    117778

    Armtimes.com-ը գրում է.

    Պատվաստումների թեման բազմաթիվ ծնողների համար ամենացավոտներից է: Նրանք շարունակ կասկածում են` արժե՞ արդյոք տարբեր հիվանդությունների դեմ պատվաստել երեխային, արդյոք պատվաստանյութն անվտա՞նգ է եւ այլն:

    Առողջապահության նախարարությունն առիթի դեպքում պնդում է, որ պատվաստումն անհրաժեշտ է, որ դրանից խուսափելը կնշանակի երեխային անպաշտպան դարձնել վարակիչ հիվանդությունների դեմ: Նաեւ վստահորեն երաշխավորում է պատվաստանյութի անվտանգությունը:

    Ոչ քիչ դեպքերում դժգոհություններ են լինում նաեւ բուժաշխատողներից: Ծնողները բողոքում են, որ պատվաստվելուց առաջ երեխան չի զննվել, չի ենթարկվել այս կամ այն լաբորատոր-գործիքային հետազոտության եւ այլն, թեպետ դրանց մի մասի կարիքն իրականում չի էլ լինում: Իսկ բժիշկները ոչ միշտ են հարկ համարում ծնողների հետ խոսել, նրանց պարզաբանել իրենց քայլերն ու գործողությունները:

    Ուրեմն` երեխաներին պատվաստվելու տանելուց առաջ ինչ պետք է իմանան ծնողները, որպեսզի ե´ւ թույլ չտան բժշկին թերանալ, ե´ւ նրան չմեղադրեն այնպիսի հետազոտություններ չկատարելու մեջ, որոնց կարիքը չկա:

    Շատ հաճախ ծնողները հրաժարվում են պատվաստումից, երբ երեխան հազում է կամ ունի որեւէ այլ թեթեւ հիվանդություն։ Այս մոտեցումը սխալ է։ Իմիջիայլոց, նման իրավիճակում նույնիսկ որոշ բուժաշխատողներ իրենք են հետաձգում երեխայի պատվաստումները։

    Համաձայն Առող­ջապահության համաշխարհային կազմա­կերպության` թեթեւ հիվանդությունների ժամանակ պատվաստելն անվտանգ է եւ նույնիսկ անհրաժեշտ։ Կան ավելի ծանր հիվանդագին վիճակներ, ինչպես օրինակ՝ օրգանների փոխպատվաստումը, որի դեպքում, մինչ հետագա բուժման պլանավորումը, պատվաստումների իրականացումը նույնիսկ խիստ անհրաժեշտ է համարվում: Եթե երեխայի մոտ նկատվում է ոչ բարձր ջերմություն, թեթեւ փորլուծություն եւ երեխայի մոտ չկա սուր վիճակ, դարձյալ նա կարող է պատվաստվել։

    Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության` հակացուցումները միքանիսն են.

    ա. Եթե պատվաստանյութի նախորդ դեղաչափից երեխայի մոտ եղել է շատ ծանր ալերգիկ կամ անաֆիլակտիկ ռեակցիա (հիմնական նշաններն են՝ եղնջացան, դժվարացած շնչառություն, ճնշման անկում) երեխայի պատվաստումը չի կատարվում տվյալ կոնկրետ պատվաստանյութով,

    բ. Եթե երեխայի մոտ առկա է ծանր իմունային անբավարարություն (օրինակ՝ ՁԻԱՀ, չարորակ նորագոյացություններ, իմունիտետը ճնշող դեղամիջոցների եւ ճառագայթային բուժման կիրառում): Թեթեւ եւ միջին իմունային անբավարարության դեպքում նույնիսկ պատվաստումները ցուցում են՝ հետագայում իմունային անբավարարության խորացման պայմաններում երեխային վարակիչ հիվանդությունների ծանր ելքից ապահովագրելու համար:

    Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

    Նման թեմաներ

    122488199673267500288781848048447njpg
    scroll to top