Երեքշաբթի , 27 Հունիս 2017

  •  USD   Առք` 478.50   Վաճառք` 482.00   ՀՀ ԿԲ` 480.45   
  •  EUR   Առք` 533.00   Վաճառք` 543.00   ՀՀ ԿԲ` 537.05   
  •  CHF   Առք` 482.00   Վաճառք` 499.00   ՀՀ ԿԲ` 493.68   
  •  GBP   Առք` 600.00   Վաճառք` 618.00   ՀՀ ԿԲ` 610.80   
  •  RUB   Առք` 8.11   Վաճառք` 8.29   ՀՀ ԿԲ` 8.13   
  •  GEL   Առք` 187.00   Վաճառք` 206.00   ՀՀ ԿԲ` 199.38   
outputra5huxgif
Sunny
22°
Home » Լուրեր » Ո՞ր դեպքում է գյուղատնտեսությամբ զբաղվելը համարվում աշխատանքային ստաժ

Ո՞ր դեպքում է գյուղատնտեսությամբ զբաղվելը համարվում աշխատանքային ստաժ

Ապրիլ 20, 2017 17:15 Լուրեր, Հասարակություն A+ / A-

armenia-farmers

Մեր նախորդ հրապարակման մեջ արդեն ներկայացրել էինք, թե ի՞նչ նախապայմաններով է տրվում տարիքային աշխատանքային կենսաթոշակը, ո՞ր տարիքից կարելի է այն ստանալ, քանի՞ տարվա աշխատանքային ստաժ է անհրաժեշտ և ինչպե՞ս գտնել որևէ կազմակերպությունում աշխատելու մասին տվյալները, եթե դրանց հիմքերը, օրինակ` բացակայում են:

Araratnews.am-ի հետ զրույցում փաստաբան Դավիթ Վարդանյանը նշել էր, որ տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ կամ առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ: Ընդհանուր 25 տարվա ստաժի մեջ բավականին ընդարձակ ժամանակային ստաժներ կան, օրինակ` գործազրկության նպաստ ստանալու ժամանակահատվածը, ուսումնական հաստատություններում (բացի հանրակրթականից) սովորելու ժամանակահատվածը` ոչ ավելի, քան վեց տարի, երեխայի խնամքի ժամանակահատվածը և այլն:

Ինչպես ընդգծեց փաստաբանը, աշխատանքային ստաժ կարելի է դիտարկել նաև գյուղատնտեսությամբ զբաղվելը հետևյալ դեպքում. «Եթե գյուղացին աշխատանքի արդյունքում ձեռք բերված մթերքների իրացման ընթացքում կարողանա իրեն դիտարկել անհատ ձեռնարկատեր, ապա այդ ժամանակահատվածը նույնպես հնարավոր կլինի դիտարկել որպես աշխատանքային ստաժ: Այստեղ պետք է ֆիքսել այն հարցը, թե գյուղացին ինչպես կարող է փաստերը ֆիքսել, որ ինքը գյուղատտնտեսական գործունեություն է ծավալել: Պետք է համապատասխան գրանցումներ անի պետական մարմիններում: Իհարկե, տեսականորեն այդպես անելը ճիշտ է, բայց պրակտիկայում դժվար կլինի մարդկանց այդ գիտակցությանը հասցնել»:

Փաստաբանը նաև հավելեց, որ գյուղացիական գործունեություն ծավալելու ընթացքում, եթե պետական բյուջե գյուղացին գումար է մուծում, դա դիտարկվում է սոցիալական վճար, և թոշակ ստանալու համար որպես աշխատանքային տարիների ստաժ կարելի է նաև ներկայացնել վճարված գումարների անդորրագրերը: Քանի որ սոցիալական վճարը դիտվում է որպես պարտադիր վճարման ենթակա գումար, և գյուղացին ասում է, որ ինքն է իրեն ապահովել աշխատանքով և խնդրում է համապատասխան ժամանակահատվածն ընդգրկել աշխատանքային ստաժում, ապա նա  կարող է ցույց տալ սոցիալական վճարը կատարելու մասին հավաստող փաստաթուղթ:

Էմմա Հովսեփյան

122488199673267500288781848048447njpg
scroll to top