Ուրբաթ , 14 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Ո՞րն էր Արայիկ Խանդոյանի մահվան պատճառը

    Ո՞րն էր Արայիկ Խանդոյանի մահվան պատճառը

    Ո՞րն էր Արայիկ Խանդոյանի մահվան պատճառը
    Հոկտեմբեր 10, 2018 21:04 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ինչպես տեղեկացրել ենք, մահացել է ազատամարտիկ, «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանը, ով հայտնի է որպես «Միայնակ Գայլ»:

    Երևան Տոնավաճառ

    «Միայնակ Գայլի մահը տեղի ունեցավ հոկտեմբեր 9-10 կեսգիշերին, Գյումրիում, առաջին տվյալներով՝ սրտի կաթվածի հետևանքով», – ասված է «Սասնա Ծռեր» կուսակցության հաղորդագրությունում:

    Vnews.am-ը զրուցեց նրա փաստաբանի՝ Արայիկ Պապիկյանի հետ:

    Պարո’ն Պապիկյան, վերջին անգամ ե՞րբ եք հանդիպել կամ զրուցել նրա հետ:

    –Մի քանի օր առաջ ենք հանդիպել, առանձնապես գանգատներ չուներ: Անկեղծ ասած, առողջության մասին հարցադրումներ չեմ արել: Միշտ բարձր տրամադրություն ուներ: Առհասարակ, երբ հարցնում էիր՝ ինչպե՞ս է իրեն զգում ասում էր. «Գերազանց: Կանգուն եմ մեր լեռների պես»:

    Իսկ, առհասարակ, առողջական ի՞նչ խնդիրներ ուներ:

    –Բավականին շատ: Դեռ պատերազմի ժամանակվանից բազմաթիվ հրազենային վիրավորումներ է ունեցել՝ 10-ից ավելի: Նաև հաշմանդամության կարգ ուներ: Այն ամբողջ ընթացքում, որ միասին աշխատել ենք, ինքը միշտ երիկամների խնդիր ուներ, գլխացավեր, ոտքերի այտուցներ:

    Երբ անցյալ տարի ամռանը դատարանի նկուղում իրեն բռնության ենթարկեցին, դրանից հետո իր գլխապտույտ-գլխացավերը, ճնշման տատանումները և ականջի ցավերն ավելի սրվեցին: Երբ հանդիպում էինք այդ հատվածներից գանգատներ էր ունենում:

    -Համապատասխան բուժում չէ՞ր ստանում:

    –Թեև գտնվում էր քրեակատարողական հիմնարկի բուժական մասում, բայց մասնագիտական բուժօգնություն չէր ստանում: Մի քանի անգամ իրեն հիվանդանոց են տեղափոխել՝ բուժզննության: Եղել է նաև, որ դատական նիստերը հետաձգվել կամ ընդմիջվել են՝ Արայիկի ինքնազգացողության վատանալու պատճառով: Պատահում էր շտապօգնության բրիգադ էին հրավիրում դատարան:

    Միշտ ուներ խնդիրներ, իսկ բանտում երկու տարուց ավելի գտնվելով ու նորմալ բուժօգնություն չստանալով, այդ ամենն օր օրի խորանում էր: Բանտային պայմանները չէին բավարարում պաշտշաճ բուժօգնության համար, դա անհնար էր:

    Բազմաթիվ բողոքներ, դիմումներ եմ ներկայացրել: Մեծ հաշվով, ոչ մի բան չի արվել: Ընդամենը տարել են բուժզննության և վերադարձրել: Երբեմն-երբեմն դեղորայքային բուժումներ են կատարել: Չեմ կարող ասել, որ ոչինչ չեն արել, բայց այն ինչ արել են կարճաժամկետ, տվյալ պահին կարգավիճակից թելադրված բուժում է եղել: Նման առողջական վիճակում «Սերժի ռեժիմը» նրան բանտում պահում էր:

    Կարո՞ղ ենք ասել, որ նրա նկատմամաբ կատարված բռնությունը հետևանք է թողել առողջության վատթարացման վրա:

    –Այո՛, նման կարծիք ունեմ, որ ծեծն անհետևանք չի մնացել՝ իրապես ազդելով նրա առողջության վրա: Վաղը կիրականացվի փորձաքննություն: Հավանաբար, դրա արդյունքներով, ավելի պարզ կդառանա: Ամեն դեպքում, այդ միջադեպն անհետևանք չէր կարող մնալ:

    Որպես օրինակ կարող եմ նշել այն, որ դրանից հետո լսողության խնդիր ուներ: Տեսողության խնդիր նախկինում էլ ուներ, բայց դրանից հետո դա էլ սրվեց:


    Նման թեմաներ

    scroll to top