Երեքշաբթի , 17 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Sunny
    24°
    Home » Լուրեր » Ո՞վ է 34 հազար դոլար հափշտակած պաշտոնյան

    Ո՞վ է 34 հազար դոլար հափշտակած պաշտոնյան

    Ո՞վ է 34 հազար դոլար հափշտակած պաշտոնյան
    Ապրիլ 16, 2018 19:59 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված գողության դեպքի վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության աշխատակից Ամասիա Այվազյանը, ապօրինի մուտք գործելով Ռոզա Ավագյանի բնակարան, այնտեղից գաղտնի հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար:
    Այսպես, Ա. Այվազյանը 13.03.2018թ.-ին տեղեկանալով, որ Ռոզա Ավագյանի որդին ԱՄՆ-ից նրան գումար է ուղարկել և հաջորդ օրը նախապես ճշտելով, որ Ռ. Ավագյանը տանից դուրս գալուց հետո դռան փականը չի կողպել, գողություն կատարելու դիտավորությամբ գնացել և ապօրինի մուտք է գործել վերջինիս տուն` այնտեղից գաղտնի հափշտակելով առանձնապես խոշոր չափերով` 16.331.900 ՀՀ դրամին համարժեք 34.000 ԱՄՆ դոլար և 65.000 ՀՀ դրամ գումար:
    Այսպիսով, բնակարան ապօրինի մուտք գործելով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակություն կատարելու համար Ամասիա Այվազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերով:
    Ա. Այվազյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

    Նման թեմաներ

    scroll to top