Չորեքշաբթի , 19 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Clear
    16°
    Home » Լուրեր » Ո՞վ է ավագանու «Ելք» խմբակցության քաղաքապետի թեկնածուն

    Ո՞վ է ավագանու «Ելք» խմբակցության քաղաքապետի թեկնածուն

    Ո՞վ է ավագանու «Ելք» խմբակցության քաղաքապետի թեկնածուն
    Հուլիս 11, 2018 15:59 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Քաղաքապետի պաշտոնը ստանձնելու հավակնություններ երբեք չեմ ունեցել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

    Նրա խոսքով՝  իր համար անակնկալ էր, որ սոցցանցային քննարկումների ժամանակ իր անունն է նշվում:

    Թեհմինե Վարդանյանի խոսքով՝ հաճելի է, երբ իրեն քաղաքապետի պաշտոնում են տեսնում, բայց բայց դա որոշ զանգվածի գնահատականն է։ «Ցավալի է, որ իմ ընկերներից, մտերիմներից շատերը կեղծ էջերով սկսել են հարձակում, բայց դա էլ եմ նորմալ համարում»,-ասաց ավագանու անդամը:

    Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ  ասաց, որ դեռ չգիտեն՝ թեկնածու կառաջադրե՞ն, թե՞ ոչ:

    Նա հիշեցրեց, որ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ կարող է նաև սեղմ ժամկետներում ավագանին ցրվել և արտահերթ ընտրություններ նշանակվեն սեպտեմբերին:

    Թե ով կլինի ավագանու «Ելք» խմբակցության քաղաքապետի թեկնածուն, Դավիթ Խաժակյանն ասաց՝ դեռ չեն որոշել, բայց ցանկացած անդամ պատրաստ է ստանձնել պատասխանատվություն:

     

     

     

    Նման թեմաներ

    scroll to top