Ուրբաթ , 14 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Ո՞վ է Գագիկ Ծառուկյանի նշած Գևորգը. Մարուքյանը պարզաբանում է

    Ո՞վ է Գագիկ Ծառուկյանի նշած Գևորգը. Մարուքյանը պարզաբանում է

    Ո՞վ է Գագիկ Ծառուկյանի նշած Գևորգը. Մարուքյանը պարզաբանում է
    Դեկտեմբեր 6, 2018 14:29 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ով է Գագիկ Ծառուկյանի նշած Գևորգը:

    Երևան Տոնավաճառ

    Հիշեցնենք՝ երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության  ղեկավար Գագիկ Ծառուկյանը Էդմոն Մարուքյանին հորդորեց իրեն չպաշտպանել, ապա ասաց. «Դու Գեւորգին չե՞ս ճանաչում»:

    Մարուքյանի խոսքով՝ 2012թ. ընտրությունների ժամանակ տարբեր քաղաքական ուժերից մարդիկ գալիս և իրեն ասում էին՝ արի մեր առաջնորդներին հանդիպի, որ  քեզ համար լավ լինի։ «Գևորգն ըմբշամարտիկ է, սպորտսմեն տղա, ազգանունը՝ Շահինյան, իրար հետ ենք ծառայել: Ինձ քանի անգամ առաջարկել է հանդիպում Ծառուկյանի հետ: Երկու անգամ էլ մերժել եմ»,- մանրամասնեց օրենսդիր մարմնի անդամը:

    Էդմոն Մարուքյանն ասաց, որ դրանից հետո առաջին անգամ Գագիկ Ծառուկյանին հանդիպել է ամերիկյան դեսպանատանը կազմակերպված մի հավաքին: «Ինձ նրա հետ ծանոթացրել է Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը, որի ժամանակ Ծառուկյանն ասաց՝ տեսար՝ Վիկտոր Դալաքյանը ոնց խայտառակ եղավ, որովհետև իշխանության մեջ մտավ, ուզում էր ասել՝ հանկարծ դու էլ այդպես չանես, չես ուզում գալ մեր հետ: Ես էլ ասացի, որ ունեմ կորցնելու մի բան՝ դա իմ անունն է, և իմ անունը երբեք չեմ կարող կասկածի տակ դնել»,- ասաց Մարուքյանը:

     

     


    Նման թեմաներ

    scroll to top