Գլխավոր Իրավական Ո՞վ կկատարի Գագիկ Հարությունյանի պարտականությունները

Ո՞վ կկատարի Գագիկ Հարությունյանի պարտականությունները

39
0

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել: Araratnews.am-ին հայտնի դարձավ, որ  ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Գեւորգ Դանիելյանը: Դատական օրենսգրքի  84-րդ հոդվածի 13-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից արձակուրդի կամ գործուղման մեջ գտնվելու դեպքում իրեն փոխարինող չնշանակելու, ժամանակավոր անաշխատունակության, լիազորությունների կասեցման, դադարման կամ դադարեցման դեպքերում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կատարում է տարիքով ավագ անդամը:

Իսկ տարիքով ավագ անդամը ԲԴԽ-ի ներկա կազմում Գեւորգ Դանիելյանն է: