Ուրբաթ , 21 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    26°
    Home » Լուրեր » Ո՞վ պետք է պատասխան տա դեղերի գնաճի համար

    Ո՞վ պետք է պատասխան տա դեղերի գնաճի համար

    Ո՞վ պետք է պատասխան տա դեղերի գնաճի համար
    Մարտ 14, 2018 17:19 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Շաբաթներ առաջ գրել էինք, որ առողջապահության նախարարության հայտարարությունից հետո,  ըստ որի՝ մարտի մեկից մի շարք դեղեր պետք է դեղատոմսով գնել, որոշ դեղեր թանկացան 300-400 դրամով: Araratnews.am-ը դիմել էր  Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ պարզելու, թե հիմնավորվա՞ծ է եղել դեղերի թանկացումը:

    Ի պատասխան մեր հարցման` ՏՄՊՊՀ-ը տեղեկացնում է՝ մայրաքաղաքի գերիշխող դեղատնային ցանցերում կատարված դիտանցումներով՝ մրցակցային մարմնի լիազորությունների և իրավասությունների կարգավորման դաշտում գտնվող խնդիրներ չեն բացահայտվել:

    Սա նշանակում է, որ  պատկան կառույցը մրցակցության պաշտպանության օրենքի խախտման որեւէ դեպք չի արձանագրել: Այսինքն՝ դեղերի շուկայում գերիշխող տնտեսավարողների կողմից դեղերի գների արհեստական բարձրացման դեպք չի եղել:  Հարց է ծագում՝ ո՞վ պետք է պատասխան տա հիվանդներին  թալանելու, դեղերի  գնաճի համար, եթե  առողջապահության նախարարությունը, ՏՄՊՊՀ-ը ձեռքերը լվանում են այս ամենից:

    Սոնա Դավթյան

    Նման թեմաներ

    scroll to top