Երկուշաբթի , 19 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    Home » Բլոգ » Ուկրաինան հրաժարվել է մասնակցել Մանկական Եվրատեսիլ- 2018-ին

    Ուկրաինան հրաժարվել է մասնակցել Մանկական Եվրատեսիլ- 2018-ին

    Ուկրաինան հրաժարվել է մասնակցել Մանկական Եվրատեսիլ- 2018-ին
    Հուլիս 9, 2018 17:02 Բլոգ, Լուրեր, Հասարակություն, Շոու-բիզ A+ / A-

    Մանկական «Եվրատեսիլ-2018»-ը տեղի է ունենալու Մինսկում՝ նոյեմբերի 25-ին։

    Երևան Տոնավաճառ

    Ու արդեն հայտնի է դարձել, որ առաջին անգամ  Ուկրաինան չի մասնակցելու մրցույթին ֆինանսների բացակայության պատճառով։ Ինչպես հայտնել է Ուկրաինայի Ազգային հանրային հեռուստառադիոընկերության կայքը՝ Ուկրաինան ստիպված է եղել հրաժարվել  մասնակցությունից հեռարձակող  կազմակերպության  ֆինանսավորման սուր պակասի պատճառով։

    Ուկրաինայի ազգային հանրային հեռուստառադիոընկերությունը նշել է, որ որպես Եվրոպական հեռարձակման միության անդամ՝ ամեն տարի ապահովում է Ուկրաինայի մասնակցությունը մանկական «Եվրատեսիլում»։ «Սակայն այս տարի  հանրային հեռարձակողի ֆինանսավորման սուր պակասի պատճառով Ուկրաինայի ներկայացուցիչը չի կարողանա մասնակցել միջազգային երգի մրցույթին»։

    Այս տարի հեռուստառադիոընկերությունը առաջին անգամ չի կարողանա իրականացնել մրցույթի շրջանակում նախատեսված բոլոր պարտադիր վճարները՝ այդ թվում ընտրական փուլերի ծախսերը։

     


    Նման թեմաներ

    scroll to top