Երկուշաբթի , 24 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    12°
    Home » Լուրեր » Ում է սատարելու և ինչ քաղաքական նպատակներով է Աժ գնալու Լևոն Շիրինյանի նոր կուսակցությունը

    Ում է սատարելու և ինչ քաղաքական նպատակներով է Աժ գնալու Լևոն Շիրինյանի նոր կուսակցությունը

    Ում է սատարելու և ինչ քաղաքական նպատակներով է Աժ գնալու Լևոն Շիրինյանի նոր կուսակցությունը
    Օգոստոս 10, 2018 13:02 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Քաղաքագետ Լևոն Շիրինյանը որոշել է ստեղծել Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն(ՀՔԴԿ) և մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին: Նա Araratnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով կուսակցություն ստեղծելու գաղափարին նշեց. «Ես վաղուց ունեմ համախոհների մի հսկա բանակ, ովքեր գիտության մարդիկ են։ Նրանք մինչև թավշյա հեղափոխությունը որոշակի քաղաքական դիրքորոշում են ունեցել և պայքարել Հայաստանի անկման դեմ: Մտահղացումը առաջացել է համախոհների շատ նեղ շրջանակում. գիշերը քննարկեցինք և որոշեցինք, որ մենք պետք է կարողանանք օգտակար լինել ոչ այն իմաստով, թե  նետվում ենք իշխանություն, այլ՝  Ազգային ժողովում ունենանք հայեցի մի կուսակցություն, որն ունի դիրքորոշում:  Նաև ասեմ, որ սա չի լինելու կրոնական կազմակերպություն»:

    Շիրինյանի խոսքով՝ այս դեպքում կարևոր չէ՝ կլինես իշխանություն, թե ընդդիմություն, կարևորը՝ ինչ-որ կերպ դերակատարություն ունենաս, որովհետև խորհրդարանական հանրապետությունը դրա հնարավորությունը տալիս է: Իսկ իրենք խորհրդարան են գալու հատուկ սկզբուքններով և նպատակով. «Մենք ունենք երկու սկզբունք. քաղաքական կոնսենսուս պետք է լինի անպայման և սոցիալական գործընկերություն, այսինքն քաղաքական պայքարը պետք է տեղափոխվի համախոհության շրջանակներ, կաջակցենք բոլորին, ովքեր կհամագործակցեն այն նպատակների շուրջ, որոնք կունենա կուսակցությունը: Իսկ մեր նպատակը միջազգային կապերն են: Պատկերացնո՞ւմ ենք հասարակության լայն շերտերի շահեր արտահայտող կուսակցություն։ Համագործակցելու ենք այն աշխարհագրական տարածքում, այն ժողովուրդների ու կուսակցությունների հետ, որոնց հետ մենք հազարավոր տարիներ համագործակցել ենք մինչև «սովետական միություն» կոչվածի առաջացումը, որը մեզ արևմուտքից կտրեց»:

    Մեր հարցին՝ եթե այնուամենայնիվ չհաջողեն ընտրություններում, ո՞ր քաղաքական ուժին են սատարելու, Լևոն Շիրինյանը պատասխանեց. «Չանցնելը բացառված է, այդ հարցը մենք չենք քննարկում: Այստեղ միակ բանը կարող է հաստատ լինել, որ մենք անպայման թավշյա հեղափոխության արժեհամակարգը պետք է փորձենք ռեալիզացնել, հետևապես վարչապետը կարող է վստահ լինել՝ որպես հեղափոխության առաջնորդ՝ մեր աջակցությունը միշտ կունենա»:

    Իսկ, թե ովքեր են կուսակցության ստեղծման մյուս նախաձեռնողները՝ պարոն Շիրինյանը խոստացավ ասել առաջիկայում: Նշեց, որ 10 օրվա ընթացքում կքննարկեն և կհարապարակեն մանրամասների մասին: Նա վերջում միայն ավելացրեց, որ իրենց թիմի անդամները հայամետներ են և վարելու են հայաստանակենտրոն քաղաքականություն. «Ես քաղաքականություն վերադառնակու հավակնություն և տրամադրություն երբեք չեմ ունեցել, բայց, երբ վիճակը քննարկեցինք՝ հասկացանք, որ խորհրդարանական հանրապետությունը ռեսուրսի կարիք ունի»:

    Էմմա Հովսեփյան

     

    scroll to top