Երեքշաբթի , 23 Ապրիլ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ունենք լեգիտիմության աննախադեպ բարձր աստիճան ունեցող կառավարություն

    Ունենք լեգիտիմության աննախադեպ բարձր աստիճան ունեցող կառավարություն

    Ունենք լեգիտիմության աննախադեպ բարձր աստիճան ունեցող կառավարություն
    Փետրվար 12, 2019 10:53 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Ունենք լեգիտիմության աննախադեպ բարձր աստիճան ունեցող կառավարություն, այս մասին կառավարության հնգամյա ծրագրի նախագիծը Ազգային ժողովում ներկայացնելիս հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

    «Դեկտեմբերի 9-ի խորհրդարարանական ընտրությունները առաջինն էին, որի արդյունքները չվիճարկվեցին Սահմանադրական դատարանում, հետևաբար ունենք լեգիտիմության աննախադեպ բարձր աստիճան ունեցող կառավարություն», – հայտարարեց  Փաշինյանը։

    Վարչապետի խոսքով՝  ընտրություններով Հայաստանում ավարտվեց հեղափոխության փուլը, և «երկրում կատարված փոփոխությունները դարձան անշրջելի»։

    Փաշինյանը նշեց, որ իր ասածները չեն նշանակում, որ երկրում հաստատված քաղաքական համակարգը անթերի է և կատարելագործման ու բարեփոխումների կարիք չունի․ «Սա նշանակում է, որ քրեաօլիգարխիկ նախորդ ռեժիմին վերադարձ այլևս չի լինի, և առաջիկայում մեզ մնում է մեր հայրենիքը ազատել քրեաօլիգարխիկ և կոռուպցիոն վերջին բացիլներից»։


    Նման թեմաներ

    scroll to top