Գլխավոր Լուրեր Ուրախ եմ, որ իմ լավ ընկերը կրկին Ստեփանակերտում է

Ուրախ եմ, որ իմ լավ ընկերը կրկին Ստեփանակերտում է

2
0

Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել.

«Ռուբեն Վարդանյանի հետ յուրաքանչյուր հանդիպումս, առանց չափազանցության, նոր որակի տնտեսություն կառուցելու մի յուրահատուկ քննարկման է վերածվում: Ուրախ եմ, որ իմ լավ ընկերը կրկին Ստեփանակերտում է, և իրար հետ մի բաժակ թեյի շուրջ զրուցելու կամ թեկուզ բռնցքամարտ դիտելու ժամանակ ունենք:

Իրականում խոսելու, քննարկելու շատ բան կա, նոր գաղափարներ ու մտահղացումներ ևս: Իսկ եթե հակիրճ, ապա հայկական աշխարհը փոխելու, այն ավելի ուժեղ և ինտելեկտուալ դարձնելու Ռուբենի երազանքի մի կարևոր մասը ծրագրերի տեսքով պետք է իրականացնենք Արցախում:

«Արցախյան մեծ հարսանիք»-ի ամենաանձնվեր քավորներից մեկի հետ մեծածավալ նախագծերի մասին քննարկումներիս վերաբերյալ կգրեմ ավելի ուշ»: