Չորեքշաբթի , 17 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Ուռենին, երբ կտրվեց, ես ոչ թե նեղվեցի, այլ իսկապես կատաղեցի․ Մեսչյան

    Ուռենին, երբ կտրվեց, ես ոչ թե նեղվեցի, այլ իսկապես կատաղեցի․ Մեսչյան

    Ուռենին, երբ կտրվեց, ես ոչ թե նեղվեցի, այլ իսկապես կատաղեցի․ Մեսչյան
    Մայիս 15, 2019 12:56 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Կոնկրետ այն ուռենին, որ դուրս էր գալիս Շահումյան հրապարակ, երբ կտրվեց, ես ոչ թե նեղվեցի, այլ իսկապես կատաղեցի։ Երևանի 2800-ամյակին նվիրված այգուն անդրադառնալով ասաց գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։

    «Ճիշտն ասեմ՝ ես շատ ցավեցի, որ Մյասնիկյանի արձանի հարևանությամբ գտնվող այգու ուռենիները կտրվեցին,- ասաց Մեսչյանը՝ հավելելով։ – Կոնկրետ այն ուռենին, որ դուրս էր գալիս Շահումյան հրապարակ, երբ կտրվեց, ես ոչ թե նեղվեցի, այլ իսկապես կատաղեցի, որովհետև ես սիրում էի այդ ծառը, և հենց ինքն այն ծառն էր, որի տակ դրված էր ջուր ծախող տղայի արձանը, և ինքը լրիվ կազմակերպված միջավայր էր»։

    Ճիշտ է, արձանը դուրս մղվեց այգուց, բայց գլխավոր ճարտարապետը օրինաչափ է համարում այն, որ մի նոր բան անելիս մի բան պետք է քանդվի, մի բան կտրվի:

    «Ամեն մեկն իր ճաշակն ունի, վերաբերմունքը՝ մեկին դուր է գալիս, մյուսին՝ չէ: Փաստը մնում է փաստ՝ տղերքը եկան, կառուցեցին, և ես՝ որպես ոչ թե գլխավոր ճարտարապետ, այլ երևանցի, շնորհակալ եմ, լավ գործ արեցին տղերքը: Իսկ ծառը կարելի էր պահպանել: Ես կպահպանեի, ի՛նչ ասեմ»,- եզրափակեց Մեսչյանը:


    Նման թեմաներ

    scroll to top