Գլխավոր Լուրեր Ուսանողը հնարավորություն կունենա որոշակի օրեր անցկացնել կոնկրետ գործատուի մոտ

Ուսանողը հնարավորություն կունենա որոշակի օրեր անցկացնել կոնկրետ գործատուի մոտ

3
0

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր ԱԺ-ում վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան-ի հետ տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ անդրադարձ կատարվեց աշխատաշուկա-կրթական հաստատություն կապին։ ‼️Այս կապի հաստատումն ու ամրապնդումը մեր կրթական ծրագրերի կարևոր բաղադրիչներից է։

Այդ նպատակին մտադիր ենք հասնել այսպես կոչված «դուալ կրթության» միջոցով, որի հիմքում աշխատանքի վրա հիմնված ուսուցումն է։ Այսինքն, ուսանողը հնարավորություն կունենա որոշակի օրեր անցկացնել կոնկրետ գործատուի մոտ՝ կոնկրետ մասնագիտության գծով և ավելի պրակտիկ գիտելիքներ ստանալ իր մասնագիտության շրջանակում։ Այս համակարգը նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատությունների շրջանավարտներին հնարավորություն կտա հեշտությամբ մասնագիտական աշխատանք գտնել»։