Հինգշաբթի , 27 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ուշադրություն Վրաստան հանգստի մեկնողներին

    Ուշադրություն Վրաստան հանգստի մեկնողներին

    Ուշադրություն Վրաստան հանգստի մեկնողներին
    Մայիս 24, 2019 14:23 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևան-Բաթում-Երևան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքը կվերսկսի իր աշխատանքը հունիսի 15-ից: Հայաստանի մայրաքաղաքից գնացքը մեկնելու է ամեն օր՝ ժամը 15:30-ին, Բաթումից՝ 15:40-ին:

    Մայիսի 25-ից տոմսերը վաճառվելու են Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Արմավիրի կայարանների տոմսարկղերում, Ստեփանակերտում, ինչպես նաև ՀԿԵ կայքում:

    Երևանից Բաթում ուղևորությունը տևում է 15 ժամ 40 րոպե, հակառակ ուղղությամբ՝ 15 ժամ 45 րոպե:

    Ֆիրմային գնացքի վագոնները համապատասխանում են տեխնիկական, սանիտարահիգիենիկ նորմերին և անվտանգության պահանջներին:

    Ննջավագոններում ուղևորներին անվճար տրամադրվում է Wi-Fi կապ:

    Տոմսերի գները տատանվում են 9 730 դրամից՝ պլացկարտում վերևի տեղի համար մինչև 25 420 դրամ՝ ննջավագոնում մեկ տեղի համար (գները նշված են մեկ ուղղության համար):

    Նման թեմաներ

    scroll to top