Գլխավոր Լուրեր Ուսման վարձը վճարել ամսական. կառավարությունը դեմ չէ առաջարկին, բայց…

Ուսման վարձը վճարել ամսական. կառավարությունը դեմ չէ առաջարկին, բայց…

2
0

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն  առաջարկում է կառավարությանը հնարավորություն տալ  ուսանողներին ուսման վարձը վճարել  ոչ թե  յուրաքանչյուր կիսամյակ, այլ ամեն ամիս: Ընդ որում, ամսական վճարումը դարձնել պարտադիր:

Պատգամավորի հիմնավորմամբ՝ «Բարձրագույն ուսումնական հաստատությունները ըստ անհրաժեշտության սահմանում են նաեւ ուսման վարձի ամսական վճարման մեխանիզմներ»: Նման ձեւակերպումը, սակայն, ըստ Ուրիխանյանի,  որոշա­կի­ո­րեն խոցելի է, քանի որ ուսման վարձի ամսական վճարման մեխանիզմների սահմանումը թող­նվում է բուհերի հայեցողությանը` հաշվի չառնելով բարձրագույն ուսումնական հաստա­տությունների վճարովի համակարգերում սովորողների շահերը:

Կառավարության  վաղվա նիստում կքննարկեն  օրենսդիր մարմնի անդամի առաջարկը: Կրթության եւ գիտության նախարարությունը  «Կրթության մասին»  օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  օրենքի նախագծի վերաբերյալ սկզբուն­­քային առարկություններ չունի: Սակայն ըստ ամիսների ուսման վարձավճարների գանձումների պարագայում բուհերի համար կարող են առաջանալ ֆինանսական խնդիրներ՝ ինչպես պայմանագրային պարտականությունների կատարման, աշխատավարձերի վճարման, այնպես էլ բուհի ենթա­կա­ռուցվածքների պահպանման կամ գործունեության համար անհրաժեշտ այլ ընթացիկ ծախ­սերի առումով: Առավել ևս, որ ուսանողների տեղա­փո­խության և վերա­կանգ­նումների գործ­ընթացներն (վերջինիս հետ կապված համապա­տաս­խան վճարումները՝ նաև կրե­դիտ­ներով պայմանավորված) իրականացվում են ըստ կիսամյակների:

Միաժամանակ հարկ է նշել, որ ներկայումս վերանայման և լրամշակման փուլում է գտնվում «Բարձրագույն կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նա­խա­գիծը, որում նախատեսված են կանոնակարգող դրույթներ՝ բուհերի ֆինանսավորման և ուսա­նողներին պետության կողմից կրթաթոշակների տրամադրման նոր սկզբունքների և մեխանիզմների մասով, ինչպես նաև կարիքավոր ուսանողներին, սոցիալական անապա­հո­վության չափանիշների և առաջա­դի­մության արդյունքների համակցմամբ, ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ կրթաթոշակների տրամադրման վերաբերյալ։