Երկուշաբթի , 26 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ուսուցիչների վերապատրաստման բարեփոխումները արմատապես կփոխեն համակարգը

    Ուսուցիչների վերապատրաստման բարեփոխումները արմատապես կփոխեն համակարգը

    Ուսուցիչների վերապատրաստման բարեփոխումները արմատապես կփոխեն համակարգը
    Նոյեմբեր 1, 2018 20:53 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ներկայում աշխատանքներ են տարվում բուհերի խոշորացման և միավորման ուղղությամբ, որի համատեքստում կարևորվելու է նաև հետազոտական ինստիտուտների և բուհերի համագործակցությունը: Այս մասին հայտնել է ԿԳ նախարարի պաշտոնակատար Արյիկ Հարությունյանը՝ Սան Խոսե (Սիլիկոնյան հովտի մայրաքաղաք) պետական համալսարանի ռեկտոր Մերի Փափազյանի հետ հանդիպմանը։
    ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նա նշել է, որ ներկայումս մշակվում է «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը, որը, ի թիվս այլ փոփոխությունների, նաև  ներկայացնելու է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների միասնական օրենսդրական կարգավորումները: Նրա բնորոշմամբ`  թեպետ նախորդ իշխանությունների մշակած վերոնշյալ օրենքի նախագիծն առաջին հայացքից որոշակի առաջընթաց էր, այդուհանդերձ այն ակադեմիական ազատությունների տեսանկյունից որոշակի սահմանափակումներ ուներ։
    Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ աշխատանքներ են տարվում Հայաստանի բուհերի միջազգայնացման և կրթական բրենդի ձևավորման ուղղությամբ, քանի որ, ըստ նրա, Հայաստանի բուհերը բավարար գործիքակազմ չեն օգտագործում իրենց ներուժն աշխարհին ներկայացնելու համար:

    «Արձանագրենք, որ պետական բյուջեի կրթության ոլորտին հատկացվող ներկա  ֆինանսավորման և առկա գործիքների պայմաններում ևս արդյունավետ աշխատանքի դեպքում կարող ենք լավ արդյունքներ գրանցել»,-ասել է նա։
    Ներկայացնելով ուսուցիչների վերապատրաստման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները՝  Արայիկ Հարությունյանը նշել է, որ նախանշվող փոփոխություններն արմատապես կփոխեն գործող համակարգը:


    Նման թեմաներ

    scroll to top