Հինգշաբթի , 22 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » Արցախ » Ուսումնական փուլի մեկնարկ Արցախի ՊԲ-ում

    Ուսումնական փուլի մեկնարկ Արցախի ՊԲ-ում

    Ուսումնական փուլի մեկնարկ Արցախի ՊԲ-ում
    Փետրվար 12, 2018 21:48 Արցախ, Լուրեր A+ / A-

    Փետրվարի 12-ին պաշտպանության բանակում հանդիսավոր պայմաններում մեկնարկել է 2018թ. բանակային ուսումնական տարվա առաջին կիսամյակը:

    Այդ առիթով hյուսիսային ուղղությամբ տեղակայված պաշտպանական շրջաններից մեկի զինծառայողներին, ի թիվս բարձրաստիճան այլ պաշտոնյաների, շնորհավորելու էր եկել Արցախի հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը: Բանակի հրամանատարը շնորհավորել է անձնակազմին ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ՝ կարեւորելով նոր գիտելիքների ու հմտությունների ձեռքբերումը հայրենյաց պաշտպանի առաքելությունը պատվով կատարելու գործում:

    Մեկնարկային հանդիսավոր միջոցառման ավարտից հետո զինծառայողներն անցել են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքների կատարմանը:

    Նոր ուսումնականի մեկնարկի կապակցությամբ ՊԲ բոլոր զորամասերում եւ ստորաբաժանումներում կազմակերպվել են հանդիսավոր միտինգներ, որոնց մասնակցում էին բանակի հրամանատարական կազմն ու բարձրաստիճան սպաներ:

     

    Նման թեմաներ

    scroll to top