Շաբաթ , 23 Հունիս 2018

    outputra5huxgif
    Mostly Clear
    22°
    Home » Լուրեր » Ուսումնասիրեք հյուսիսային երկրների փորձը, որ ձմեռն էլ շինարարություն լինի

    Ուսումնասիրեք հյուսիսային երկրների փորձը, որ ձմեռն էլ շինարարություն լինի

    Սեպտեմբեր 14, 2017 11:28 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    karen15-472x265

    ՀՀ Կառավարության այսօրվա հերթական նիստը, ավանդույթի համաձայն, մեկնարկեց վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներով: Կարապետյանն անդրադարձավ շինարարական աշխատանքների  ընթացքին: «ՏԻՄ-երը, հաշվի առնելով եղանակային պայմանները , որոշում են շինարարական աշխատանքների թույլտվության տրամադրման կամ մերժման հարցը: Արդյունքում հատկապես հանրային ծառայության ոլորտի  կազմակերպությունները, չնայած շինարարական աշխատանքները կատարելու անհրաժեշտությանը, ձմեռային պայմաններում զրկված են լինում աշխատանքները կատարելու հնարավորությունից, քանի որ վերջիններիս, որպես կանոն, չի տրամադրվում համապատասխան թույլտվություն»,- ասաց վարչապետը: Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը հիմնականում պայմանավորված է շինարարական աշխատանքների՝ ըստ եղանակային պայմանների ներկայացվող նորմատիվային պահանջների եւ հստակ պայմանների բացակայությամբ, ինչպես նաեւ համապատասխան թույլտվության տրամադրման լայն հայեցողական լիազորությամբ:

    Ելնելով վերոգրյալից` Կարապետյանը քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց 40 օրվա ընթացքում մշակել եւ հաստատել շինարարական աշխատանքները ըստ եղանակային պայմանների կազմակերպելու, դրանց ներկայացվող պահանջների ապահովման վերաբերյալ իրավական ակտի  նախագիծ: «Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին` ուսումնասիրել եւ ներկայացնել իրավական ակտ` ՏԻՄ-երի կողմից թույլտվությունների ներկայացման հայեցողական լիազորությունների սահմանափակման եւ գործնականում բացառապես եղանակային պայմաններից ելնելով մերժման դեպքերը բացառելու նպատակով»,- հանձնարարականը շարունակեց Կ. Կարապետյանը:

    Վարչապետն ասաց, թե իրենք վերջերս հանդիպել են ենթակառուցվածքների ղեկավարների հետ, ովքեր հայտնել են, թե ձմեռը թույլտվություն չի տրամադրվում, եւ բիզնես դուինգի  ցուցանիշները նվազում են: Կարապետյանի խոսքով՝ կա ստերեոտիպ, որ  ձմռանը չի կարելի շինարարություն անել: Նա նշեց, թե պետք է ուսումնասիրել հյուսիսային երկրների փորձը եւ շինարարության տեմպը ավելացնել:

    scroll to top