Շաբաթ , 25 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » «Ուխտաքար»-ում որսացել են ՀՀ կարմիր գրքում գրանցված վայրի այծ

    «Ուխտաքար»-ում որսացել են ՀՀ կարմիր գրքում գրանցված վայրի այծ

    «Ուխտաքար»-ում որսացել են ՀՀ կարմիր գրքում գրանցված վայրի այծ
    Մարտ 13, 2019 21:30 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, համագործակցելով ՀՀ բնապահպանության նախարարության «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ մարտի 2-ին, ժամը 18:30-ին, ոստիկանության Մեղրիի բաժին են հրավիրել 1966 թ. ծնված Սամսոն Գ.-ին:

    Օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Սամսոն Գ.-ն, 1987 թ. ծնված Արտյոմ Մ.-ի հետ, 2018 թ. դեկտեմբեր ամսվա վերջերին որս անելու նպատակով գտնվել են Մեղրի համայնքի Նռնաձոր գյուղի հարակից «Ուխտաքար» կոչվող տարածքում, որտեղ Արտյոմ Մ.-ն իր մոտ եղած հրազենով որսացել է ՀՀ կարմիր գրքում գրանցված, որսն արգելված վայրի այծ, որի միսը կիսել են:

    Սամսոն Գ.-ն ներկայացրել է նշված որսի մսի՝ իրենց տանը մնացած, դեռևս չօգտագործված մասը: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է քննություն:

    Նման թեմաներ

    scroll to top