Գլխավոր Լուրեր ՈՒԵՖԱ-ին քննադատել են ԵԼ եզրափակչին Մխիթարյանի մասնակցությունը չապահովելու համար

ՈՒԵՖԱ-ին քննադատել են ԵԼ եզրափակչին Մխիթարյանի մասնակցությունը չապահովելու համար

1
0

Իռլանդիայի արդարադատության և հավասարության հարցերով նախարար Չառլի Ֆլանագանն անդրադարձել է «Արսենալ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպման համար Բաքու չմեկնելու շուրջ աղմուկին՝ այս համատեքստում քննադատելով ՈՒԵՖԱ-ին:

Նախարարի համոզմամբ՝ ՈՒԵՖԱ-ն պետք է ապահովեր հայազգի մարզիկի մասնակցությունը Բաքվում «Չելսիի» դեմ կայանալիք վճռորոշ խաղում:

«Շատ տխուր է, երբ սպորտն ու քաղաքականությունն իրար են բախվում: Հենրիխ Մխիթարյանը, մատնանշելով անվտանգության վերաբերյալ մտավախությունները, որոշել է Եվրոպայի լիգայի եզրափակչի համար Բաքու չմեկնել: ՈՒԵՖԱ-ն պետք է ավելի շատ բան անի վախերը մեղմելու և նման հանգամանքներում պաշտպանությունն ապահովելու համար»,-իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում գրել է նախարարը: