Հինգշաբթի , 18 Հունվար 2018

    outputra5huxgif
    Cloudy
    -1°
    Home » Լուրեր » Ուզբեկստանում 3 մարդ է մահացել` զուգարանի փոսից հեռախոս հանելիս

    Ուզբեկստանում 3 մարդ է մահացել` զուգարանի փոսից հեռախոս հանելիս

    Հուլիս 17, 2017 17:32 Լուրեր, Միջազգային A+ / A-

    2039070

    Ուզբեկստանի Նամանգանսկի մարզում 3 մարդ է մահացել զուգարանի փոսում կղանքային գազերից թունավորվելու հետևանքով. հաղորդում է Korrespondent.net-ը՝ հղում կատարելով երկրի ԱԻՆ-ի մամուլի ծառայությանը:

    Աղբյուրի փոխանցմամբ՝ Յանգիկուրգանսկի շրջանի բնակչուհին երկու տղամարդ է վարձել, որպեսզի իբրև պետքարան ծառայող փոսից դուրս բերեն այնտեղ ընկած բջջային հեռախոսը:  Իջնելով փոսի մեջ` տղամարդիկ կորցրել են գիտակցությունը և չեն կարողացել դուրս գալ այնտեղից:

    Նրանց օգնություն ցուցաբերելու նպատակով կինը նույնպես իջել է փոսը և նույնպես կորցրել գիտակցությունը:

    Նշվում է, որ 3 մարդու մահվան պատճառը շնչահեղձուկն է (ասֆիքսիան):

    Նման թեմաներ

    scroll to top