Գլխավոր Լուրեր Ուժեղ կարկուտից ու փոթորկից Մարտունիում ծառեր են կոտրվել

Ուժեղ կարկուտից ու փոթորկից Մարտունիում ծառեր են կոտրվել

6
0

Ուժեղ կարկուտն ու փոթորիկը արտակարգ իրավիճակ են ստեղծել Գեղարքունիքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։

Մարտունի քաղաքում կարկուտը կոտրել է մի քանի ծառեր, կոտրված ծառերն էլ վնասել են ցանքատարածությունները:

Կարկուտից նաև ավտոմեքենա է վնասվել:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Մարտունու հրշեջ-փրկարարները, որոնք քաղաքացիների օգնությամբ ծառերը էլեկտրական սղոցով հեռացնում են: