Ուրբաթ , 23 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ուժեղ քամին Արմավիրի մարզի մի քանի գյուղերում վնասներ է պատճառել

    Ուժեղ քամին Արմավիրի մարզի մի քանի գյուղերում վնասներ է պատճառել

    Ուժեղ քամին Արմավիրի մարզի մի քանի գյուղերում վնասներ է պատճառել
    Մայիս 27, 2019 10:28 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Մայիսի 26-ին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Արազափ համայնքում ուժգին քամի է սկսվել, որը մեծ վնասների պատճառ է դարձել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

    Քամին այնքան ուժգին է եղել, որ Արազափ գյուղի ակումբի թիթեղյա տանիքն ամբողջությամբ պոկել և մի քանի տասնյակ մետր շպրտել է` վնասելով ակումբի դիմաց գտնվող Մարինե Խաչատրյանի տունը և հարակից շինությունը, այդ թվում՝ ջերմոցը: Ուժեղ քամին վնասել է նաև փողոցով անցնող էլեկտրալարերը:

    «Գազպրոմի» աշխատակիցներն օպերատիվորեն են ժամանել, սակայն «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության պատասխանատուները միայն 2 ժամ հետո են գյուղ այցելել: Որոշ տներ էլ հոսանքազրկվել են: Բնակիչները սպասում են նաև, թե Արմավիրի մարզպետարանից երբ կժամանեն պատասխանատուները:

    Արմավիրի մարզում սա միակ գյուղը չէ, որտեղ ուժեղ քամու առաջացած հետևանքով մարդիկ են տուժել: Կան ևս մի քանի գյուղեր, իսկ Մյասնիկյան գյուղում էլ կարկուտն է իր սև գործն արել՝ վնասելով 20-ից ավելի գյուղացիների ցանքատարածություններն ու այգիները:


    Նման թեմաներ

    scroll to top