Երեքշաբթի , 20 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ուժեղացված ծառայություն` Գեղարքունիքի մարզում. 22 անձ է բերման են թարկվել

    Ուժեղացված ծառայություն` Գեղարքունիքի մարզում. 22 անձ է բերման են թարկվել

    Ուժեղացված ծառայություն` Գեղարքունիքի մարզում. 22 անձ է բերման են թարկվել
    Օգոստոս 14, 2019 12:47 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

    Օգոստոսի 11-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա՝ Վադենիսի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի և Սևանի բաժինների ծառայողներն իրականացրին ուժեղացված ծառայություն: Ներգրավված էին հարյուրավոր ոստիկաններ:

    Նպատակը՝ հանցագործությունների ու իրավախախտումների նախականխումը, կանխումն ու բացահայտումն էր:
    Արդյունքում կասկածանքով ոստիկանության բաժիններ բերման ենթարկվեցին և բերվեցին 22 անձինք, որոնցից 9-ը նախկինում տարբեր հանցագործությունների համար դատապարտված:

    Հայտնաբերվեցին նաև ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ կատարած վարորդներ: Որոշ խախտումների համար կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, իսկ մի քանի մեքենա էլ տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք:
    Ուժեղացված ծառայությունները շարունակական են:


    Նման թեմաներ

    scroll to top