Ուրբաթ , 23 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ուզում եմ հրապարակայնացվի, թե ո՞վ է իշխանություններից «համաձայնել»` վեթինգ պետք չի․ Ս․ Սաֆարյան

    Ուզում եմ հրապարակայնացվի, թե ո՞վ է իշխանություններից «համաձայնել»` վեթինգ պետք չի․ Ս․ Սաֆարյան

    Ուզում եմ հրապարակայնացվի, թե ո՞վ է իշխանություններից «համաձայնել»` վեթինգ պետք չի․ Ս․ Սաֆարյան
    Հուլիս 16, 2019 10:33 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի (հունիսի 21-22) արձանագրությանը, որում ասվում է, որ Եվրոպայից ժամանած պատվիրակության հետ քննարկումների արդյունքում ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար։

    «Հիշո՞ւմ եք, որ մեկ ամիս առաջ հորդորում էի, որպեսզի «Իմ քայլը» նախահարձակ լինի ու Վենետիկի հանձնաժողովի առջև բարձրացնի Հայաստանի հանդեպ իր պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու հարցը… դատական համակարգի կախյալություն, խայտառակ անկատար Սահմանադրություն՝ քաղաքական ճգնաժամերը լուծելու անունակություն, ՀՀ քաղաքացուն անհասու արդարադատություն, որոնց բոլորին Վենետիկի հանձնաժողովը հավանություն է տվել…

    Չարվեց։ Հակառակը։ Եթե Վենետիկի հանձնաժողովը չի ստում, ստացվում է, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ համաձայնել են, թե վեթինգ պետք չէ… Ուզում եմ հրապարակայնացվի, թե ո՞վ է իշխանություններից «համաձայնել»…

    Խորհրդարանը, ցավոք, հիվանդ ծնվեց… Ու արդյունքը սա է…. Քնեք, էրեխեք, Վենետիկին նամակ գրող չի լինելու, արձակուրդ են գնացել… Զատո մենք ենք շշելու… Մենք հո՞ գիտենք, թե ովքե՞ր են Վենետիկի հանձնաժողովում ՀՀ ներկայացուցիչները ու առաջիկայում անգլերեն, հատուկ միջազգայինների համար կգրենք շահերի կոնֆլիկտի ու թայֆաբազության մասին… Հիասթափեցնող է, բայց կոտրվել չկա»,- գրել է նա։


    Նման թեմաներ

    scroll to top